Paroisse Orthodoxe de l'Annonciation Angers

Paroisse Orthodoxe de l'Annonciation Angers

Notre Père en arménien

Գրաբար arménien classique
Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո։ Եկեսցէ արքայութիւն քո։ Եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի։ զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։ և մի տանիր զմեզ ի փորձութիւն։ այլ փրկեա զմեզ ի չարէն Ամեն

Արեւմտահայերեն arménien de l'ouest
Հա՛յր մեր՝ որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ. քու թագաւորութիւնդ գայ. քու կամքդ ըլլայ, ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ։ Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր. մեզի ներէ՛ մեր պարտքերը, ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն. ու մեզ մի՛ տանիր փորձութեան, հապա մեզ ազատէ՛ Չարէն։

Արեւելահայերեն arménien de l'est
Հա՛յր մեր երկնավոր, թող սրբաբանվի քո անունը։ Թող գա՛ քո արքայությունը, թող կատարվի՛ քո կամքը, ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ամենօրյա մեր հացը այսօր և՛ս տուր մեզ։ Ների՛ր մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որոնք մեր դեմ նույնպես հանցանք են գործել։ Եվ թույլ մի՛ տուր, որ ընկնենք փորձության մեջ, այլ ազատի՛ր մեզ չարից։



24/09/2022

A découvrir aussi